Գործարքը կայացած է. Աքսել Վիթցելը  կհամալրի իսպանական գրանդի շարքերը

Գործարքը կայացած է. Աքսել Վիթցելը կհամալրի իսպանական գրանդի շարքերը

27/06/2022 - 17:06

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Աքսել Վիթցելը կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբը բելգիացի կիսապաշտպանի տեղափոխության հարցում հասել է վերջնական համաձայնության։

Կողմերի միջև կնքվելու է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 33-ամյա ֆուտբոլիստը «հնդկացիների» շարքերը համալրի անվճար։

Հավելենք, որ Աքսել Վիթցելը 2018 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Բորուսիա Դորտմունդի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 143 հանդիպում` դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023