Գոլային հրավառություն դատարակ Մեստալիայում․ Իլիչիչի բենեֆիսը?

Գոլային հրավառություն դատարակ Մեստալիայում․ Իլիչիչի բենեֆիսը?

11/03/2020 - 02:06

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ՝ գոլառատ խաղում պարտվելով 3։4 հաշվով։

Նշենք, որ խաղը կորոնավիրուսի պատճառով անց էր կացվում առանց հանդիսականների, ինչը մինաշանակ ազդեց խաղի ելքի վրա։ Առաջին խաղում «Ատալանտան» հաղթել էր 4։1 հաշվով, սակայն առանց հանդիսականների դժվար էր պատկերացնել, որ «Վալենսիան» կկարողանա լուրջ հաջողության հասնել այսօրվա խաղում, ինչը տեսանք նաև խաղադաշտում։ Կողմերը գրեթե առանց մոտիվացիայի հանդիպում անցկացրին, որն աչքի ընկավ պաշտպանողական սխալներով։ Ուրախալին միայն այն է, որ կողմերը հեռուստադիտողներին ուրախացրին խփված 7 գնդակով։

Հանդիպման հերոսը միանշանակ Բերգամոն ներկայացնող ակումբի 32-ամյա սլովեն հարձակվող Յոսիպ Իլիչիչն էր, ով դարձավ պոկերի հեղինակ՝ 4 անգամ գրավելով Յասպեր Սիլեսենի դարպասը։ «Վալենսիայի» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Կևին Գամեյրոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆերան Տորեսը։

Հատկանշական է, որ երկու կողմերն էլ պաշտպանողական առումով թույլ խաղ անցկացրին։ Կառանձնանցնենք Խոսե Պալամինոյին և Մուխթար Դիակաբիին, ովքեր ակնհայտ ձախողեցին հանդիպումը։ «Վալենսիայի» կենտրոնական պաշտպանն ընդհանրապես իր թիմի դարպասին բերեց երկու 11 մետրանոց հարված։

Այսպսիով, «Ատալանտան» շարունակում է պատմություն կերտել՝ շարունակելով իր իսկ ստեղծած հեքիաթը։ Այս թիմը հրաշքով դուրս չմնաց այս մրցաշարի խմբային փուլից, իսկ այժմ պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում։ Հիշեցնենք, որ «Ատալանտան» Չեմպիոնների լիգային մասնակցում է առաջին անգամ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023