Գերմանիան ջախջախեց Իսլանդիային ու ամրապնդվեց J խմբի առաջին հորիզոնականում🎥

Գերմանիան ջախջախեց Իսլանդիային ու ամրապնդվեց J խմբի առաջին հորիզոնականում🎥

09/09/2021 - 00:36

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «բունդեսմանշաֆթն» ուներ տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ գերմանացիները հաղթեն 4:0 հաշվով։

Հյուրերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Անտոնիո Ռյուդիգերը, Լերոյ Սանեն ու Տիմո Վերները։

Այս խաղից հետո J խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա – 15 միավոր
  2. Հայաստան – 11 միավոր
  3. Ռումինիա – 10 միավոր
  4. Հյուսիսային Մակեդոնիա – 9 միավոր
  5. Իսլանդիա – 4 միավոր
  6. Լիխտենշտեյն – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023