Հունգարացիների հրաշքը չկայացավ. «Բունդեսմանշաֆթը» դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ🎥

Հունգարացիների հրաշքը չկայացավ. «Բունդեսմանշաֆթը» դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ🎥

24/06/2021 - 01:14

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը F խմբի շրջանակում Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց Հունգարիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը մենկարկեց շատ անսպասելի, քանի որ Հունգարիայի հավաքականը 11-րդ րոպեին Ադամ Սալայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից հետո «բունդեսմանշաֆթը» տիրեց նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը ստեղծեց մի քանի իրական գոլային պահեր, սսկայն ոչ մի կերպ չկարողացավ խփել պատասխան գնդակը, իսկ կողմերն ընդմիջման գնացին Մարկո Ռոսիի սաների նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում էլ պատկերը նույնն էր. Գերմանիան ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, սակայն միայն 66-րդ րոպեին տանտերերին հաջողվեց խփել պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Մաթս Հումելսը։

Յոաքիմ Լյովի սաների ուրախությունը չափազանց կարճ տևեց, քանի որ հունգարացիները 68-րդ կրկին առաջ անցան հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Անդրես Շաֆերը։

Գերմանիայի հավաքականն անմիջապես մեծ ուժերով նետվեց առաջ և հսկայական ճնշում էր գործադրում մրցակցի վրա, ինչը վերջապես տվեց իր արդյունքը, քանի որ 84-րդ Լեոն Գորեցկան հավասարեցրեց հաշիվը։

Խաղավարտին մոտ գերմանացիները փորձեցին հաղթանակ կորզել, սակայն խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Այսպիսով, Գերմանիայի հավաքականը F խմբի շրջանակում վաստակեց 4 միավոր և 2-րդ տեղով դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Հունգարիան էլ վաստալեց 2 միավոր, սակայն եզրափակեց խումբը` լքելով պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023