Բորուսիան փորձում է խառնվել չեմպիոնական պայքարին 🎥

Բորուսիան փորձում է խառնվել չեմպիոնական պայքարին 🎥

09/01/2021 - 23:36

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «ՌԲ Լեյպցիգը» սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային», որտեղ հյուրերը կարողացան հաղթանակի հասնել 1։3 հաշվով։

Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում․ խաղի 55-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո հանդիպման առաջին գոլը խփեց հյուրերի հարձակվող Ջեյդոն Սանչոն՝ 0։1։

15 րոպե անց արդեն Սանչոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ գոլն իր ակտիվում գրանցեց «մեղուների» մյուս հարձակվող Էրլինգ Հալանդը՝ հաշիվը դարձնելով 0։2։

Խաղի հիմնական ժամանակից 6 րոպե առաջ Հալանդը նաև դուբլ ձևակերպեց իր ակտիվում՝ եռապատկելով իր թիմի առավելությունը՝ 0։3։

Թվում էր թե խաղն այդպես էլ կավարտվի, սակայն խաղի 90-րդ րոպեին տանտերերին հաջողվեց խուսափել խոշոր հաշվով պարտությունից։ Հեղինակության համար խփված գոլն իր ակտիվում գրանցեց «Լայպցիգի» հարձակվող Ալեքսանդր Սորլոտը։

Այս հաղթանակից հետո դորտմունդյան ակումբը վաստակեց 28 միավոր և հանգրվանեց Բունդեսլիգայի լավագույն քառյակում։ «Լայպցիգը» չկարողացավ օգտվել «Բավարիայի» երեկվա սայթաքումից (մյունխենյան ակումբը 15-րդ տուրում 3։2 հաշվով պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիային») և մնաց երկրորդ հորիզոնականում։ «Բավարիայի» ակտիվում էլ կա 33 միավոր։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023