Բեյլն ակնհայտ քննադատել է Ռեալի ղեկավարությանը

Բեյլն ակնհայտ քննադատել է Ռեալի ղեկավարությանը

03/09/2020 - 12:45

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը խոսել է իր ապագայի մասին․

«Եթե տարբերակներ լինեն Անգիայից, ես միանշանակ դրանց ուշադրություն կդարձնեմ։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Այս տրանսֆերային պատուհանին դեռևս շատ ժամանակ կա։ Ժամանակը ցույց կտա, սակայն ամեն ինչ «Ռեալի» ղեկավարության ձեռքում է։

Ես նախորդ ամռանը փորձում էի հեռանալ, սակայն, անկեղծ ասած, «Ռեալը» վերջին պահին ամեն ինչ արգելափակեց։ Ես կարող էի հայտնվել մի ակումբում, որտեղ ինձնով հիանում և հույսեր էին կապում, սակայն դա տեղի չունեցավ։

Եղել են նաև այլ դեպքեր, երբ ես ցանկանում էի հեռանալ, սակայն ակումբը կրկին թույլ չի տվել։ Ամեն ինչ կախված է ակումբից։

Ես ցանկանում եմ կանոնավոր հանդես գալ, քանի որ դեռևս մոտիվացիայի խնդիր չունեմ, այդ պատճառով էլ կարծում եմ, որ շատ բան կախված է ակումբից։ «Ռեալը» կառավարում է ամեն ինչ։ Ես գործող պայմանագիր ունեմ, ինչը նշանակում է, որ ես պետք է շարունակեմ անել այն, ինչը մինչ այժմ արել եմ։ Հուսով եմ՝ մի բան կփոխվի։

Ես դեռ ընդամենը 31 տարեկան եմ և լավ մարզավիճակում եմ, սակայն, անկեղծ, ակումբն ամեն ինչ բարդացնում է»,- նշել է վալիացի հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Այդ ժամանակ «արքայական» ակումբը «Տոտենհեմին» վճարեց ռեկորդային՝ 101 մլն եվրո։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023