Բարսելոնան ու Դանի Ալվեսը բանակցություններ են սկսել

Բարսելոնան ու Դանի Ալվեսը բանակցություններ են սկսել

10/11/2021 - 11:46

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, հնարավոր է, վերադառնա կատալոնական ակումբ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 38-ամյա ֆուտբոլիստը երազում է վերադառնալ «Բարսելոնա» ու կարիերան ավարտել այնտեղ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերն արդեն բանակցություններ են սկսել. նրանք առաջիկա օրերին հանդիպում կունենան։

Հաղորդվում է, որ «բլաուգրանասի» նախագահ Ժոան Լապորտան և ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Խավին սկսել են դիտարկել Ալվեսին վերադարձնելու տարբերակը, քանի որ կարծում են, որ վետերան ֆուտբոլիստն իր փորձով դրական ազդեցություն կունենա երիտասարդ ֆուտբոլիստների հետագա զարգացման վրա։

Նշենք, որ Դանի Ալվեսի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան Պաուլուն», որտեղից հեռացել է 2021 թ. սեպտեմբերին։ Բրազիլացի եզրային պաշտպանը հեռանալուց հայտարարեց, որ մինչև 2022 թ. հունվար նոր ակումբ չի ունենալու։

Հիշեցնենք, որ Ալվեսը 2008-2016 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 391 հանդիպում` դառնալով 21 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023