Բարսելոնա – Նապոլի. դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուները

Բարսելոնա – Նապոլի. դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուները

17/02/2022 - 20:27

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` փետրվարի 17-ին, կմեկնարկի նաև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը։

Անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի շրջանակում պայքարի մեջ կմտնեն 16 ակումբներ։

Այսօր կկայանա 8 հանդիպում, սակայն գլխավոր հանդիպումը միանշանակ «Բարսելոնա» – «Նապոլի» դիմակայությունն է։

Այժմ կներկայացնենք այդ դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուներին։

Հարուստ պատմություն ունեցող ակումբները միմյանց դեմ մրցել են 6 անգամ։ Այդ ընթացքում «Բարսելոնան» տոնել է 4, «Նապոլին»` 1 հաղթանակ, ևս 1 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։

Այդ 6 խաղերում «բլաուգրանան» խփել է 15, իսկ նեապոլիտանական ակումբը` 3 գոլ։

Նշենք, որ վերոնշյալ 6 խաղերից 4-ն ընկերական հանդիպումներ են եղել, այդ պատճառով էլ կանդադառնանք միայն կողմերի միջև կայացած 2 պաշտոնական հանդիպումներին։

«Բարսելոնան» ու «Նապոլին» իրենց առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել են ողջ վաղ անցյալում` Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում։

Այդ դիմակայության առաջին հանդիպումը կայացավ նախակորոնավիրուսյան դարաշրջանում, ինչից հետո ֆուտբոլն ու ընդհանրապես ողջ աշխարհն անորոշ ժամանակով կանգ առավ։

Նեապոլում կայացած խաղում կողմերրը համառ պայքարում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կայացավ միայն 2020 թ. օգոստոսի 8-ին։

Լեո Մեսսին, դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, մեծապես նպաստեց կատալոնական ակումբի 3:1 հաշվով հաղթանակին։

«Կապտանռնագույնները» նվաճեցին մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում էլ կրեցին իրենց պատմության ամենախայտառակ պարտությունը` 2:8 հաշվով զիջելով «Բավարիային»։

Հատկանշական է, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի շրջանակում դեռևս վերջին հաղթանակը տոնել է հենց «Նապոլիի» դեմ խաղում։

Կողմերի միջև կայացած ընկերական խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Բարսելոնա» 5:0 «Նապոլի» – 2011 թ.

«Նապոլի» 1:0 «Բարսելոնա» – 2014 թ.

«Բարսելոնա» 2:1 «Նապոլի» – 2019 թ.

«Նապոլի» 0:4 «Բարսելոնա» – 2019 թ.

Դիմակայության լավագույն ռմբարկուները

1-2. Լեո Մեսսի («Բարսելոնա») – 3 գոլ

1-2. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 3 գոլ

3. Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 2 գոլ

Մյուս բոլոր ֆուտբոլիստները, ովքեր կողմերի միջև կայացած խաղերում դարձել են գոլի հեղինակ, աչքի են ընկել մեկ անգամ։ Խոսքը Դրիս Մերտենսի, Լորենցո Ինսինյեի, Բլերիմ Ձեմայիլիի, Սեսկ Ֆաբրեգասի, Սեյդու Կեյտայի, Պեդրոյի, Սերխիո Բուսկետսի, Իվան Ռակիտիչի, Ուսման Դեմբելեի և Կլեման Լանգլեի մասին է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023