Բարսելոնան ու Բոկա Խունիորսը կխաղարկեն «Մարադոնայի գավաթը»

Բարսելոնան ու Բոկա Խունիորսը կխաղարկեն «Մարադոնայի գավաթը»

26/10/2021 - 10:54

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ընկերական հանդիպումն կանցկացնի «Բոկա Խունիորսի» հետ` նվիրված լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնային։

Հանդիպման շրջանակում կողմերը կխաղարկեն, այսպես կոչված, «Մարադոնայի գավաթը»։

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում, որը տեղավորում է 25 հազար հանդիսական։

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է 2020 թ. նոյեմբերից 20-ին, և այդ հանդիպումը նվիրված է լինելու նաև նրա մահվան առաջին տարելիցին։

Նշենք, որ Մարադոնան իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1981-82 թթ. և 1995-97 թթ. հանդես է եկել «Բոկայի», իսկ 1982-84 թթ.` «Բարսայի» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023