Բարսելոնան շուտով կհայտարարի Դեպայի տեղափոխության մասին

Բարսելոնան շուտով կհայտարարի Դեպայի տեղափոխության մասին

17/06/2021 - 10:32

«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա ֆուտբոլիստը տվել է «Բարսելոնա» տեղափոխության իր համաձայնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, սակայն պայմանագրում լինելու է կետ, որը հնարավորություն կտա ևս մեկ տարով այն երկրաձգել։

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նույնպես հաստատել է, որ «բլաուգրանասը» մոտ է Դեպայի տեղափոխությունն ավարտին հասցնելուն.

«Գործարքը գրեթե կայացած է։ Դեռ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն կողմերը մոտ են դրան։

Ես շատ մեծ ցանկություն ունեմ աշխատել նրա հետ»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն` հղում կատարելով Voetbal International-ին։

Խոսակցություննեը կային, որ Մեմֆիս Դեպային իրենց շարքերում ցանկանում էին տեսնել նաև «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն, սակայն, ինչպես գրում է Ռոմանոն, թուրինյան ակումբն ընդհանրապես որևէ առաջարկ չի կատարել, իսկ «Պարի Սեն-Ժերմենը» փորձել է կապվել ֆուտբոլիստի հետ, բայց նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։

Հիշեցնենք, որ Դեպայը 2017 թ. հունվարից պաշտպանում է «Լիոնի» գույները և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 178 հանդիպում` դառնալով 76 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023