Բարսելոնան կողմնորոշվել է առաջիկա տրանսֆերային նպատակների հարցում

Բարսելոնան կողմնորոշվել է առաջիկա տրանսֆերային նպատակների հարցում

07/02/2024 - 18:39

«Բարսելոնան» պատրաստվում է ակտիվ անցկացնել 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանը:

Diario Sport-ը հայտնում է, որ, չնայած դեռևս պարզ չէ, թե ով է լինելու «բլաուգրանայի» հաջորդ գլխավոր մարզիչը, ակումբն արդեն սկսել է ծրագրեր կազմել հաջորդ տրանսֆերային պատուհանի համար. «կապտանռնագույնների» կազմում սպասվում 5-6 փոփոխություն:

Կատալոնական ակումբը շարունակում է ֆինանսական խնդիրներ ունենալ և նոր տրանսֆերներ իրականացնելու համար «Բարսելոնան» ստիպված է վաճառել որոշ ֆուտբոլիստների: Հավանական հեռացողների թվում են Ռոնալդ Արաուխոն, Ժյուլ Կունդեն, Ռաֆինիան, Սերժի Ռոբերտոն, Օրիոլ Ռոմեուն, Մարկոս Ալոնսոն և Անդրեաս Քրիստենսենը:

Ծանր ֆինանսական վիճակը հաշվի առնելով՝ «Բարսելոնան» հավանական հեռացող ֆուտբոլիստներին մտադիր է փոխարինել ակումբի մարզադպրոցի սաներով, սակայն նոր տրանսֆերներ նույնպես սպասվում են:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «բլաուգրանան» ծրագրում է ձեռք բերել կենտրոնական կիսապաշտպանի, ձախ վինգերի և ձախ պաշտպանի, ով կփոխարինի ակումբից հեռացող Մարկոս Ալոնսոյին և կդառնա Ալեքս Բալդեի փոխարինողը:

Կենտրոնական կիսապաշտպանի դիրքի ամրապդնման համար կատալոնական ակումբը դիտարկում է Ալեիշ Գարսիայի («Ժիրոնա»), Յոզուա Կիմիխի («Բավարիա»), Ամադու Օնանայի («Էվերթոն»), Մաթս Վիֆերի («Ֆեյենորդ») և Բրունո Գիմարայեսի («Նյուքասլ») տարբերակները:

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հարձակման ձախ եզրը մտադիր է ամրապնդել մաքուր վինգերի միջոցով: Ակումբը մտադիր է եղել ձեռք բերել «Ատլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Վիլիամսին, սակայն նա վերջերս երկարաձգեց պայմանագիրը բասկյան ակումբի հետ:

Դեկուն նաև հետևում էր «Ժիրոնայի» վինգեր Սավիոյի խաղին, սակայն բրազիլացի ֆուտբոլիստն էլ, ըստ ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոյի տեղեկությունների, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Այդ դիրքի ամրապնդման ամենահավանական թեկնածուն «Բրայթոնի» ճապոնացի վինգեր Կաորու Միտոման է, ում գործարքում հնարավոր կլինի ներառել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆաթիին, ով վարձավճարով հանդես է գալիս «ճայերի» կազմում:

Ձախ պաշտպանի դիրքի ամրապդնումը «Բարսելոնայի» նպատակներից չէ, քանի որ Ալեխանդրո Բալդեի որակազրկման կամ վնասվածքի դեպքում, ակումբն այժմ խաղաժամանակ է տրամադրում 17-ամյա Հեկտոր Ֆորտին և Ժոաու Կանսելուին: Դրան զուգահեռ, «բլաուգրանան» հետաքրքրված է «Լաս Պալմասի» լատերալ Սերժի Կարդոնայի ծառայություններով, ինչպես նաև դիտարկում է վարձակալությունից 19-ամյա Ալեքս Վալյեին վերադարձնելու տարբերակը, ով ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «Լևանտեի» կազմում:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023