Բարսելոնան ընկերական խաղում պարտվեց մեքսիկական Ամերիկային 🎥

Բարսելոնան ընկերական խաղում պարտվեց մեքսիկական Ամերիկային 🎥

22/12/2023 - 10:48

«Բարսելոնան» ԱՄՆ Դալաս քաղաքի «Քոթոն Բոուլ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց մեքսիկական «Ամերիկա» ակումբի հետ։

Գոլառատ պայքարում «Ամերիկան» հաղթեց 3:2 հաշվով։

Մեքսիկական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Խուլիան Կինյոնեսը, մեկ գոլ էլ խփեց Հենրի Մարտինը։

«Բլաուգրանայի» կազմից էլ աչքի ընկան Լամին Յամալն ու Մարկ Գիյուն։

Նշենք, որ Խավիի թիմը հանդիպմանը մասնակցել է հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023