Բարսելոնայի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ, հնարավոր է, տեղափոխվի Ինտեր Մայամի

Բարսելոնայի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ, հնարավոր է, տեղափոխվի Ինտեր Մայամի

09/01/2024 - 16:31

«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտեր Մայամիում»։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին չի ցանկանում բրազիլացի ֆուտբոլիստին տեսնել իր թիմի շարքերում։

Ընդ որում, «Վիլլան», ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս ստիպված է լինելու 31-ամյա ֆուտբոլիստի համար նոր ակումբ փնտրել, քանի որ վերջինս ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 9 հանդիպման է մանսակցել «Ալ Դուխայիլի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` Կոուտինիոյին վարձակալել ցանկանում են ՄԼՍ-ը ներկայանցող «Լոս-Անջելես Գալաքսին» և «Ինտեր Մայամին»։

Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում ֆավորիտը հենց «Ինտեր Մայամին» է, որտեղ հանդես են գալիս «Բարսելոնայի» նրա նախկին խաղընկերներ Լեո Մեսսին, Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան։

Բացի այդ, Մայամին ներկայացնող ակումբի շարքերն արդեն համալրել է նաև Լուիս Սուարեսը, ում հետ Կոուտինիոն հանդես է եկել նաև «Լիվերպուլի» կազմում։

Հավելենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն «Բարսելոնայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է, ում դիմաց «բլաուգրանան» 2018 թ. հունվարին «Լիվերպուլին» վճարել է 135 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023