Բարձրագույն խումբ. հաստատվել է առաջին 2 տուրերի խաղացանկը

Բարձրագույն խումբ. հաստատվել է առաջին 2 տուրերի խաղացանկը

19/07/2019 - 16:32

Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Յուրաքանչյուր մրցափուլից ամենաուշը 14 օր առաջ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կհայտարարի խաղերի անցկացման ստույգ վայրը, ամսաթվերը և ժամերը: Հաստատվել է առաջին երկու տուրերի խաղացանկը,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը.

1-ին տուր

02.08.19 «Շիրակ»-«Բանանց» Գյումրի, Քաղաքային 17:00
02.08.19 «Արարատ»-«ՖԱ Երևան», Երևան, Հանրապետական 19:30
03.08.19 «Գանձասար-Կապան»-«Նոա» Երևան, ֆուտբոլի ակադեմիա 19:00
04.08.19 «Ալաշկերտ»- «Արարատ-Արմենիա» Երևան, Նաիրի 17:15
04.08.19 «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» Երևան, Հանրապետական 19:30

2-րդ տուր

09.08.19 «ՖԱ Երևան»-«Նոա» Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա 17:00
09.08.19 «Արարատ»-«Շիրակ» Երևան, Հանրապետական 19:30
10.08.19 «Արարատ-«Արմենիա»-Գանձասար-Կապան» Երևան, Ֆուտբոլի ակադեմիա 19:30
11.08.19 «Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա 17:00
11.08.19 «Բանանց»-«Փյունիկ» Երևան, Բանանց 19:30

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական թիմերը շարունակում են պայքարը Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկությունում, այդ թիմերի մասնակցությամբ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի հանդիպումների օրը և սկիզբը կարող են փոփոխվել:

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023