Աֆրիկայի Ազգերի գավաթ. հայտնի դարձան 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը🎥

Աֆրիկայի Ազգերի գավաթ. հայտնի դարձան 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը🎥

27/01/2022 - 10:18

Աֆրիկայի Ազգերի գավաթի շրջանակում հունվարի 26-ին կայացավ 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումը։

Մալիի և Հասարակածային Գվինեայի հավաքականները հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող ճանապարհը, իսկ հաղթողին որոշելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։

«Վիճակախաղը» նախորդ 120 րոպեներից տասնապատիկ ավելի հետաքրքիր էր, քանի որ կողմերը 16 11-մետրանոց հարված իրացրին, իսկ ավելի դիպուկ գտնվեցին գվինեացիները` հաղթելով 6:5 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Հասարակածային Գվինեայի հավաքականի 20-ամյա դարպասապահ Խեսուս Օվոնոն, ով հետ մղեց մրցակցի երկու հարված, իսկ Հանարի Տրաորեի հարվածը բարձր ստացվեց։

Այսպիսով, Հասարակածային Գվինեայի հավաքականը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Մրցաշարի այդ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները.

Հունվարի 29

Գամբիա – Կամերուն

Բուրկինա Ֆասո – Թունիս

Հունվարի 30

Եգիպտոս – Մարոկկո

Սենեգալ – Հասարակածային Գվինեա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023