Արտետայի կատարած աշխատանքը քիչ-քիչ տալիս է պտուղները?

Արտետայի կատարած աշխատանքը քիչ-քիչ տալիս է պտուղները?

23/02/2020 - 22:59

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։

Խաղի հաշիվը բացվեց արդեն 50-րդ վայրկյանին։ Տուգանայինի խաղարկումից հետո հյուրերին առաջ մղեց Դոմենիկ Կալվերտ-Լյույինը։

Խփված գնդակից հետո խաղը սկսեց ընթանալ փոխնիփոխ գրոհներով։ Ի վերջո, 27-րդ րոպեին Բուկայո Սակայի եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Էդվարդ Նկետիան` հավասարեցնելով հաշիվը։

Խփած պատասխան գնդակից հետո «զինագործները» շատ արագ հաշվի մեջ առաջ անցան։ Դավիդ Լուիսը գնդակով մոտեցավ դաշտի կենտրոնին և հիանալի փոխանցումով Պիեր-Էմերիկ Օբամեյանգին դուրս բերեց հարվածային դիրք, ով էլ առաջ մղեց լոնդոնյան թիմին։

Նախքան ընդմիջման գնալը՝ 45+4-րդ րոպեին, հերթական ստանդարտ դիրքի իրացումից հետո Ռիչարլիսոնը, օգտվելով «Արսենալի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի հենց առաջին իսկ գրոհի ժամանակ Միկել Արտետայի սաները կրկին հաշվի մեջ առաջ անցան։ Նիկոլա Պեպեի փոխանցումից հետո Օբամեյանգը դուբլ գրանցեց իր հաշվին՝ ռմբարկուների պայքարում հավասարվելով Ջեյմի Վարդիին։ Երկու հարձակվողներն էլ ունեն 17-ական գնդակ։

Խաղի մնացած հատվածում Կառլո Անչելոտիի սաներին հաջողվեց ստանալ նշանակալի առավելություն, սակայն բանը չհասավ իրական գոլային պահերին։ «Արսենալին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։

Միկել Արտետայի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն 10 խաղ անպարտելի է՝ տանելով 6 հաղթանակ։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 37 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Էվերտոնը» 36 միավորով 11-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023