Արսեն Զախարյանը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Արսեն Զախարյանը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

21/02/2023 - 11:55

«Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են. ակումբները մոտ են համաձայնության հասնելուն։

Աղբյուրի փոխանցմամբ` «Գալաթասարայը» 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց մոսկովյան ակումբին վճարելու է 13 մլն եվրո։

Զախարյանը նոր ակումբի հետ պայմանագիրը կկքնի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1.9 մլն եվրո։

Թուրքական Fotomac պարբերականն էլ հաստատում է, որ «Գալաթասարայի» և ռուս ֆուտբոլիստի միջև կնքվելիք պայմանագրում առկա է լինելու նաև հրաժարագնի կետ, որը լինելու է 35 մլն եվրո։

Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Դինամոն» ունենալու է 10% մասնաբաժին։

Հաղորդվում է, որ Զախարյանն արդեն տվել է «Գալաթասարայ» տեղափոխվելու համաձայնություն։

Թուրքական ակումբն այժմ սպասում է 19-ամյա ֆուտբոլիստի գործակալի վերջնական պատասխանին։

Սպասվում է, որ առաջիկա ժամերին կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։

Հավելենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 69 հանդիպում` դառնալով 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023