Արսենալը դիտարկում Պոչետինոյի թեկնածությունը

Արսենալը դիտարկում Պոչետինոյի թեկնածությունը

25/11/2019 - 13:13

Ինչպես տեղեկացնում է Daily Maily` «Սաութհեմպտոնի» դեմ ոչ-ոքիից հետո, «Արսենալի» ղեկավարությունը սկսել է մտածել Ունայի Էմերիին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

«Զինագործները» գլխավորելու հիմնական թեկնածուներն են Մասիմիլանո Ալեգրին, Միկել Արտետան, ինչպես նաև «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։

Սակայն, ըստ աղբյուրի, արգենտինացի մարզչի նշանակումն այնքան էլ հավանական չէ, քանի որ աշխատել է «Արսենալի» սկզբունքային մրցակցի կազմում։

Եթե մրցաշրջանի ընթացքում Էմերին հեռացվի պաշտոնից, ապա, հնարավոր է, ժամանակավոր պաշտոնակատար նշանակի կա՛մ Ֆրեդերիկ Յունգբերգը կա՛մ Սթիվ Բոուդլին։

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղերում «Արսենալը» վաստակել է ընդամենը 1 միավոր՝ նահանջելով 8-րդ հորիզոնական։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023