Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

05/03/2024 - 11:48

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ– Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդերլանդներ), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)

Պաշտպաններ – Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Նեուեն Պերես («Ուդինեզե», Իտալիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Մարկոս Սենեսի («Բորնմութ», Անգլիա), Վալենտին Բարկո («Բրայթոն», Անգլիա), Նաուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա)

Կիսապաշտպաններ – Էզեկիել Պալասիոս («Բայեր Լևերկուզեն», Գերմանիա), Ռոդրիգո դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Անգլիա), Ջիովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա», Իտալիա), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ֆակունդո Բուոնանոտե («Բրայթոն»), Վալենտին Կարբոնի («Մոնցա», Իտալիա)

Հարձակվողներ – Անխել Դի Մարիա («Բենֆիկա»), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Պաուլո Դիբալա («Ռոմա»)

Նշենք, որ Վալենտին Բարկոն ու Վալենտին Կարբոնին առաջին անգամ են հրավիրվել Արգենտինայի հավաքական։

Հավելենք, որ աշխարհի գործող չեմպիոնն առաջիկա օրերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի և մարտի 23-ին կմրցի Սալվադորի, իսկ մարտի 27-ին` Կոստա Ռիկայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023