Արարատը հիանալի խաղով հաղթեց Ալաշկերտին՝ դառնալով VBet Հայաստաանի գավաթակիր

Արարատը հիանալի խաղով հաղթեց Ալաշկերտին՝ դառնալով VBet Հայաստաանի գավաթակիր

15/05/2021 - 21:28

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ VBet Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Արարատն» ու «Ալաշկերտը»։

Հանդիպման մեծ մասում Վարդան Բիչախչյանի սաները հիանալի տպավորություն թողեցին՝ հաղթելով 3։1 հաշվով։

«Արարատի» կազմից գոլերը հեղինակեցին Աղվան Պապիկյանն ու Մորի Կոնեն․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ, «Ալաշկերտի» միակ գոլը գրանցվեց Միհրան Մանասյանի անվան դիմաց։

Այսպիսով, «Արարատը» 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023