Սուարեսը գերազանցել է Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը

Սուարեսը գերազանցել է Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը

09/02/2021 - 12:29

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մարդիդը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սելտայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։

Չնայած կորցրած միավորներին՝ մադրիդյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ։

Ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է արդեն 16 գոլի հեղինակ՝ վստահորեն գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, այդ ցուցանիշը նոր ակումբի կազմում լավագույն արդյունքն է 21-րդ դարում։ Մինչ այդ որևէ ֆուտբոլիստ Լա լիգայի շրջանակում մեկնարկային 17 խաղերում չէր խփել 16 գոլ։ Նախորդ լավագույն ադրյունքը պատկանում էր «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին, ով իր մեկնարկային՝ 2009/10 մրցաշրջանում անցկացրած 17 խաղերից հետո խփել էր 15 գոլ։

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «հնդկացիների» հետ։

Մինչ այժմ նա մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Ատլետիկո Մադրիդը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 51 միավոր։ Մոտակա հետապնդողներ «Բարսելոնան» ու «Ռեալը» այժմ «մատրասայիններին» զիջում են 8 միավոր, սակայն Դիեգո Սիմեոնեի թիմը դեռևս մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023