Լեսթերը շարունակում է տպավորել որակյալ խաղով 🎥

Լեսթերը շարունակում է տպավորել որակյալ խաղով 🎥

21/02/2021 - 20:02

Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը, որի շրջանակում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթերին»։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հյուրերը, ինչն էլ շուտով տվեց իր արդյունքը։ 19-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնի գոլի շնորհիվ «աղվեսներն» առաջ անցան հաշվի մեջ, իսկ ևս 4 րոպե անց Բրենդան Ռոջերսի սաներն արդեն հաղթում էին երկու գնդակի առավելությամբ։ Այս անգամ արդյունավետ խաղով աչքի ընկավ Հարվի բարնսը՝ մեծացնելով իր թիմի առավելությունը։

Կողմերն ընդմիջման գնացին 0։2 հաշվի պայմաններում, ինչը տրամաբանական արդյունք էր, եթե հաշվի առնենք, որ ողջ առաջին խաղակեսի ընթացքում «առյուծները» չկարողացան և ոչ մի դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասին։ Այնինչ «Լեսթերի» տղաները 5 անգամ սպառնացին դարպասի գրավումով և, ինչպես նշեցինք, երկու դեպքում այն ավարտվեց դարպասի գրավումով։

Երկրորդ խաղակեսը ի տարբերություն առաջինի՝ ակտիվ սկսեցին «Վիլլայի» տղաները և շուտով՝ 48-րդ րոպեին, կարողացան հետ բերել 1 գնդակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց տանտերերի հարձակվող Բերտրան Տրաորեն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ռոջերսի սաներն ավելի մոտ էին հաշվի մեջ առավելությունը մեծացնելուն, քան տանտերերը՝ այն հավասարեցնելուն, սակայն գոլեր այլևս չգրանցվեցին։ Խաղն ավարտվեց 1։2 հաշվով «Լեսթերի» հաղթանակով։

Այս հաղթանակից հետո «աղվեսները» վաստակեցին 49 միավոր և այս պահի դրությամբ գտնվում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։

«Աստոն Վիլլան» մնաց նախապես վաստակած 36 միավորով, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023