Անյելի․ «Ատալանտան մեկ հաջող մրցաշրջան անցկացրեց և խաղում է ՉԼ-ում․ արդյո՞ք դա արդար է»

Անյելի․ «Ատալանտան մեկ հաջող մրցաշրջան անցկացրեց և խաղում է ՉԼ-ում․ արդյո՞ք դա արդար է»

06/03/2020 - 18:43

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին նշել է, որ «Ատալանտան» չպետք է հանդես գա Չեմպիոնների լիգայում, քանի որ ակումբն ընդամենը մեկ հաջողված մրցաշրջան է ունեցել․

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Ատալանտային» և մյուս ակումբներին, սակայն չունենալով միջազգային հանդիպումների փորձ և մեկ հաջողված մրցաշրջանի շնորհիվ, նրանք իրավունք վաստակեցին հանդես գալ եվրոպական էլիտար մրցաշարին։ Արդյո՞ք դա արդար է, թե՞ ոչ։

Ես հիշում եմ «Ռոմային», որը եվրոպական մրցասպարեզում հաջողությամբ վերջին տարիներին ներկայացնում էր Իտալիան և մեկ անհաջող մրցաշրջանը նրանց լուրջ ֆինանսական հարված հասցրեց։ Մենք պետք է պատշպանենք ներդրումային գաղափարները։

Այսպիսի պարագայում «Ատալանտան» եվրոպական մրցաշարերին մասնակցելու ավելի քի՞չ հնարավորություն պետք է ունենա։ Որևէ մեկն այդ հարցին չի կարող պատասխանել, սակայն գտնում եմ, որ այդ հարցին պետք է տրվի «թափանցիկ» լուծում»,- Անյելիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023