Անհավանական Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ

Անհավանական Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ

27/12/2019 - 17:14

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեսթերի» դարպասը։

Հանդիպման հերոս դարձավ «կարմիրների» աջ եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Առնոլդը ոչ միայն արդյունավետ գործողություններով է աչքի ընկել, նաև գրանցել է մի շարք այլ տպավորիչ ցուցանիշներ։ Առնոլդը «Լիվերպուլի» բոլոր խաղացողներից ամենաշատն է դիպել գնդակին՝ 105 անգամ, գրանցել է 100% հարվածների ճշգրտություն, կատարել է 60 փոխանցում, որոնցից 37-ն ուղղված են եղել դեպի մրցակցի տուգանային հրապարակ, մրցակցից 5 անգամ խլել է գնդակը, 3 անգամ ստեղծել է վտանգավոր պահ։ Առնոլդը երեկ նաև 11 մետրանոց է վաստակել։

Նշենք նաև, որ անգլիացի պաշտպանը երեկ կատարելով 2 գոլային փոխանցում՝ ընթացիկ մրցաշրջանում իր գոլային փոխանցումների քանակը հասցրեց 8-ի։ Նախորդ մրցաշրջանից սկսած 21-ամյա եզրայինն արդեն կատարել է 19 գոլային փոխանցում՝ ավելի շատ, քան Պրեմիեր լիգայում հանդես եկող ցանկացած ֆուտբոլիստ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023