Բարձալին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան

Բարձալին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան

14/04/2019 - 13:03

«Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարձալին հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի իր կարիերան:

«Ես շատ եմ մտածել ապագայիս մասին: Ինձ ամեն ինչն է գրավում, ես մոտակա ամիսներին կուսումնասիրեմ տարբերակները:

Մենեջե՞ր, մարզի՞չ, թե՞ տեսաբան. ես պետք է հասկանամ, թե ինչի մեջ կարող եմ լավ լինել և ինչը կարող է ինձ հետաքրքրել: Պետք է գտնել այն, ինչն ինձ մոտ ամենից շատ է խանդավառություն առաջացնում»,- ասել է 37-ամյա Բարձալին Sky Sports-ի հետ զրույցում:

Բարձալին 2006 թվականի աշխարհի չեմպիոն է Իտալիայի հավաքականի կազմում: Ֆուտբոլիստը հանդես է եկել մի շարք իտալական ակումբներում, ինչպես նաև «Վոլֆսբուրգում»: «Յուվենտուսի կազմում Բարձալին անցկացրել է ավելի քան 280 խաղ և 7 անգամ հաղթել է Ա սերիան:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023