Այսօր կմեկնարկի ԱԱ ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլը

Այսօր կմեկնարկի ԱԱ ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլը

24/03/2022 - 10:32

Այսօր` մարտի 24-ին, կմեկնարկի աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլը։

11 հավաքականներ կպարզեն Քաթար ուղևորվող վերջին 3 հաջողակներին։

Նախ կկայանան փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչները, որոնց հաղթողները մարտի 29-ին կանցկացնեն արդեն վճռորոշ հանդիպումը։

Փլեյ-օֆֆ փուլի խաղացանկը.

Մարտի 24

Ուելս – Ավստրիա – 23:45

Շվեդիա – Չեխիա – 23:45

Պորտուգալիա – Թուրքիա – 23:45

Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա – 23:45

Մարտի 29

Ուելս/Ավստրիա – Շոտլանդիա/Ուկրաինա*

Լեհաստան** – Շվեդիա/Չեխիա

Պորտուգալիա/Թուրքիա – Իտալիա/Հյուսիսային Մակեդոնիա

* Այսօր պետք է կայանար նաև Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը, սակայն, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է և, ամենայն հավանականությամբ, մարտի 29-ին նախատեսված հանդիպումը նույնպես չի կայանա։

** Նախապես որոշված էր, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլին պետք է մասնակցեն 12 հավաքականներ, որոնցից մեկը Ռուսաստանի ընտրանին է, որին վիճակահանության արդյունքում մրցաշարի կիսաեզրափակիչում, որպես մրցակից, բաժին էր հասել Լեհաստանը և մարտի 24-ին Սանկտ Պետերբուրգում պետք է կայանար Ռուսաստան – Լեհաստան հանդիպումը, սակայն, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, այդ պատճառով էլ Լեհաստանի հավաքականը մեխանիկորեն դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ ու սպասում է իր մրցակցին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023