Այսօր կկայանա Հայաստան – Ղազախստան հանդիպումը 📸
Այսօր` հունիսի 6-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Հանդիպումը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար` Կիրիակոս Աթանասիու (Կիպրոս)։
Եզրային մրցավարներ` Կիրիակոս Սոկրատուս, Մարիոս Կալոգիրու (երկուսն էլ` Կիպրոս)։
Չորրորդ մրցավար` Յուրա Մահտեսյան (Հայաստան)։
Կողմերը նախկինում հանդիպել են 8 անգամ։ Այդ խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 5 հաղթանակ, Ղազախստանը` 2, ևս մեկ անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։
Դիմակայության պատմության լավագույն ռմբարկուներն են Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը (երկուսն էլ` Հայաստան) և Նուրբոլ Ժումասկալիևը (Ղազախստան), որոնք խփել են երկուական գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ընկերական-հանդիպումներ, Հայաստան-Ղազախստան, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի հավաքական