Այսօր կկայանա Հայաստան – Լատվիա հանդիպումը

Այսօր կկայանա Հայաստան – Լատվիա հանդիպումը

19/06/2023 - 12:34

Այսօր` հունիսի 19-ին, Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում D խմբի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին։

D խմբում այսօր կայանալու է ևս մեկ հանդիպում. խմբի առաջատար Թուրքիան սեփական հարկի տակ, Երևանի ժամանակով 22:45-ից սկսած, կմրցրի Ուելսի դեմ։

Խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա – 6 միավոր
  2. Ուելս – 4 միավոր
  3. Խորվաթիա (անցկացրած 2 հանդիպում) – 4 միավոր
  4. Հայաստան (անցկացրած 2 հանդիպում) – 3 միավոր
  5. Լատվիա (անցկացրած 2 հանդիպում) – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023