Այաքսն առաջարկ է կատարել Բարսելոնային

Այաքսն առաջարկ է կատարել Բարսելոնային

20/08/2020 - 23:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» ակումբի հարձակվող Լուիս Սուարեսին տեղեկացրել է, որ նա հեռանալու է ակումբից։

Այդ ամենից էլ փորձում է օգտվել նրա նախկին ակումբներից «Այաքսը», որն արդեն լրջորեն աշխատում է այդ տրանսֆերի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրգարող Ժոտա Ժորդին, Ամստերդամը ներկայացնող ակումբը 33-ամյա հարձակվողի դիմաց առաջարկել է 15 մլն եվրո, սակայն դեռևս հայտնի չէ, թե կատալոնական ակումբն ինչ պատասխան է տվել։

Լուիս Սուարեսը 2007-2011 թվականներին արդեն հանդես է եկել «Այաքսի» կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 159 հանդիպման՝ դառնալով 111 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023