Աղբյուր. «Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Բավարիան»

Աղբյուր. «Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Բավարիան»

24/11/2023 - 12:08

«Բարիայում» կարծես թե կրկին մարզչական փոփոխություն է տեղի ունենալու։

Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, 2024/25 մրցաշրջանում «ռեկորդ մայսթերի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Խաբի Ալոնսոն, ով այդ պաշտոնում կփոխարինի Թոմաս Տուխելին։

Նշենք, որ Ալոնսոն այժմ բավական հաջողությամբ մարզում է «Բայերը», որի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։

«Դեղագործները» իսպանացի մասնագետի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել են 17 հանդիպում և տոնել 16 հաղթանակ, մեկ խաղ էլ ավարտել ոչ-ոքի, որը գրանցվել է հենց «Բավարիայի» դեմ (2:2

Դրան զուգահեռ, «Բավարիան» հաճախ անկայուն մրցելույթներով է աչքի ընկնում և հասցրել է արդեն դուրս մնալ Գերմանիանի գավաթի խաղարկությունից` պարտվելով Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուքենին» (1:2

Բացի այդ, մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում անցկացրած 11 խաղից հետո զիջում է հենց «Բայերին»` հետ մնալով 2 միավորով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալոնսոյի ապագան կապվում էր «Ռեալ Մադրիդի» հետ, որը փոխարինող է փնտրում Կառլո Անչելոտիի համար, ով, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «արքայական» ակումբից։

Կան տեղեկություններ, որ «Բայերի» ու Ալոնսոյի պայմանագրում կա նաև հրաժարագնի հատուկ կետ, ըստ որի, «Ռեալը» կարող է նրա դիմաց վճարել 15-18 մլն եվրո ու պայմանագիր կնքել 41-ամյա մասնագետի հետ։

Ավելացնենք, որ Խաբի Ալոնսոն, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել ինչպես «Ռեալի» (2009-14 թթ., 236 հանդիպում, 6 գոլ և 31 ասիստ), այնպես էլ «Բավարիայի» (2013-17 թթ., 117 հանդիպում, 9 գոլ և 12 ասիստ) կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023