Աղբյուր. «Առաջիկա ամիսը վճռորոշ կլինի Անչելոտիի համար»
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ի լրագրող Ռոդրիգո Ֆաեզը, «սերուցքայինների» ղեկավարությունը դժգոհ է ակումբի գրանցած վերջին արդյունքներից։
Աղբյուրի փոխանցմամբ` առաջիկա ամիսն ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագայի համար ճակատագրական է լինելու։
Մարտ ամսին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում մրցելու է «Լիվերպուլի» դեմ (Խմբ.` դիմակայության առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալիվելիս հաղթել է 5:2), ինչպես նաև երկու անգամ կհանդիպի «Բարսելոնային», որոնցից մեկը կկայանա Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման (Խմբ` առաջին խաղում «բլաուգրանան» հյուրընկլավելիս հաղթել է 1:0), իսկ մյուսը` Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում։
Այդ հանդիպումները ձախողելու դեպքում մեծ է հավանականությունը, որ «Պապա Կառլոն» մրցաշրջանի վերջում կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Ռեալը» գլխավորում է 2021 թ. հուլիսից։ Մադրիդյան ակումբն այդ ընթացքում 5 տիտղոս է նվաճել, այդ թվում` դառնալով Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լիվերպուլ, Կառլո Անչելոտի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ