Չեֆերին․ «Որոշ ակումբներ կարծում են, թե Երկիրը հարթ է և Սուպերլիգան դեռևս գոյություն ունի»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կրկին խոսել է Սուպերլիգայի հիմնադիր-ակումբների նկատմամբ պատժամիջոնցեր կիրառելու մասին․
«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Չի կարելի անել նման մի բան և ասել․ «Ինձ պատժեցին, որովհետև բոլորն ինձ ատում են»։ Նրանք իրենք իրենց համար խնդիրներ ստեղծեցին։ Այն, ինչ նրանք արեցին, միանշանակ, լավ չէր, և հաջորդ մի քանի օրերում կորոշենք, թե ինչ ենք անելու։
Սակայն, ինձ համար հստակ տարբերություն կա անգլիական և մյուս 6 ակումբների միջև։ Անգլիական ակումբները Սուպերլիգայից առաջինը դուրս եկան և ընդունեցին իրենց սխալը։ Պետք է տղամարդկություն ունենալ և ասել․ «Ես սխալ էի»։
Ես այդ 12 ակումբներին բաժանել եմ 3 խմբի․ առաջին՝ անգլիական վեցնյակը («Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Արսենալ», «Տոտենհեմ»), որոնք առաջինը դուրս եկան մրցաշարից, երկրորդ՝ հաջորդ երեք ակումբները, որոնք դուրս եկան անգլիականներից հետո («Ինտեր», «Միլան», «Ատլետիկո Մադրիդ») և երրորդ՝ այն ակումբները, որոնք կարծում են, թե Երկիր մոլորակը հարթ և Սուպերլիգան գոյություն ունի («Ռեալ», «Բարսելոնա», «Յուվենտուս»)։
Այդ բոլոր ակումբների միջև կա մեծ տարբերություն, սակայն բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Կարգապահական տույժե՞ր, գործկոմի որոշո՞ւմը։ Տեսնենք։ Շուտ է այդ մասին դեռ խոսելը»,- նշել է Չեֆերինն ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բարսելոնա, Ինտեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա, Տոտենհեմ