Ալբա. «Ես կարող եմ շատ բան ասել, սակայն լռում եմ»

Ալբա. «Ես կարող եմ շատ բան ասել, սակայն լռում եմ»

12/09/2022 - 10:23

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է այն լուրերը, թե խաղային քիչ պրակտիկայի պատճառով, հնարավոր է, հեռանա ակումբից.

«Կարող եմ միայն մեկ բան ասել` իմ բոլոր մտքերը միշտ կապված են եղել «Բարսելոնայի» հետ։

Կարծում եմ` ունեմ բոլոր որակները` «Բարսելոնայում» խաղալու համար, հակառակ դեպքում ես ինքս հեռանալու որոշում կկայացնեի։

Ակումբն իր շահերն ունի, սակայն ես էլ միշտ ցույց եմ տվել իմ նվիրվածությունն ակումբին ու մարզչական շտաբին։ Ես չեմ փորձում խառնվեմ ակումբի շահերին։

Ամեն դեպքում, կարող եմ շատ բան ասել, սակայն լռում եմ։

Ես երբեք չեմ բողոքել, որ քիչ եմ խաղում։ Շարունակելու եմ տքնաջան աշխատել` հուսալով, որ կրկին շատ խաղաժամանակ կստանամ»,- 33-ամյա լատերալի խոսքերը մեջբերում է 90Min-ը։

Հավելենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» փորձել է, առանց Ժորդի Ալբային տեղյակ պահելու, վաճառել նրան «Ինտերին», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ, քանի որ միլանյան ակումբն էլ չկարացավ իրականացնել Ռոբին Գոսենսի վարձակալական տեղափոխությունը «Բայեր»։

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմում հանդես է գալիս 2012 թ. հուլիսից` անցկացրած 433 խաղում դառնալով 25 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023