Ազարի հեռահար հարվածով հիանալի գոլը Ուեսկայի դարպասը🎥

Ազարի հեռահար հարվածով հիանալի գոլը Ուեսկայի դարպասը🎥

31/10/2020 - 22:15

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 4։1 հաշով հաղթեց «Ուեսկային»։

Մադրիդյան ակումբի հաղթանակի սկիզբը դրել է Էդեն Ազարը, ով 40-րդ րոպեին հեռահար հարվածով դարձել է բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Հավելենք, որ Էդեն Ազարը «Ռեալի» կազմում պաշտոնական խաղերում խփում է միայն երկրորդ գոլը, ընդ որում, առաջին գոլից անցել է ավելին քան մեկ տարի։ Դեռևս միակ գոլը բելգիացի ֆուտբոլիստը հեղինակել էր 2019 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Լա լիգայի շրջանակում գրավել էր «Գրանադայի» դարպասը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023