«Ցրվենա Զվեզդան» սարսափելի պարտություն է կրել 3:0 հաշվով հաղթանակից հետո ու հանդես կգա ԿԼ-ում 🎥
«Ցրվենա Զվեզդան» սարսափելի պարտություն է կրել 3:0 հաշվով հաղթանակից հետո ու հանդես կգա ԿԼ-ում 🎥
28/08/2026 - 09:52

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ցրվենա Զվեզդան», լրացուցիչ ժամանակը ներառյալ, 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Պլզենի «Վիկտորիայից»։

Դիմակայության առաջին խաղում Սերբիայի չեմպիոնը սեփական դաշտում հաղթել էր 3:0 հաշվով։

Պատասխան մրցավեճում չեխական ակումբից մեկական գոլ խփեցին Փրինս Ադուն, Դենիս Վիշինսկին, Պատրիկ Գրոշովսկին, Քրիստոֆ Կաբոնգոն ու Դավիդ Կրչիկը։ Հյուրերից աչքի ընկավ Միրկո Իվանիչը։

Բելգրադից ժամանած հյուրերը 53-րդ րոպեից` Օսման Բուկարի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։ «Վիկտորիան» քանակական առավելություն ստանալուց հետո 4 գոլ խփեց։

Պլզենը ներկայացնող ակումբը 90+5-րդ րոպեին Կաբոնգոյի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ կարողացան դիմակայությունը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Այսպիսով, «Վիկտորիա Պլզենը» ֆանտաստիկ քամբեք արեց` դիմակայությունում հաղթելով 5:4 հաշվով։ Չեխական ակումբը նվաճեց Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

«Ցրվենա Զվեզդան» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026