Վերջին օրերի կայացած ամենահետաքրքիր տրանսֆերները
Սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանակն շփամ ողջ երկայնքով իրավիճակը կտրուկ լարվել է, ինչի պատճառով պարզապես պարազապես անդրադարձ չի եղել կայացած վերջին հետաքրրքրաժաշրժ տրանսֆերներին։ Փորձելով չկտրվել ֆուտբոլից՝ այժմ կանդրադառնանք կայացած վերջին հետաքրքիր տրանսֆերներին։
«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցնացնի «Լացիոյի» կազմում, որի ավարտից հետո հռոմեական ակումբը կկարողանա 27 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
«Տոտենհեմը» Հարի Քեյնի համար անմիջական փոխարինող ձեռք բերեց։ «Բենֆիկայի» կենտրոնական հարձակվող Կառլոս Վինիսիուսը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ հանդես կգա լոնդոնյան ակումբի կազմում, որի դիմաց Լիսաբոնը ներկայացնող ակումբը վաստակելու է 3 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո «շնաձկները» 25-ամյա բրազիլացի հարձակվողին ձեռք կբերի 45 մլն եվրոյի դիմաց:
Վինիսիուսը նոր ակումբի կազմում հանդես կգա «45» համարի մարզաշապիկով։
«Ռեալ Մարդիդի» 23-ամյա կենտրոնական հարձակվող Բորխա Մայորալն էլ ընթացիկ մրցաշրջանը կանցնացնի «Ռոմայի» կազմում։ Հռոմեական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակելել է իսպանացի հարձակվողին, որի ավարտից հետո կունենա խաղացողին գնելու անմիջական իրավունք, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ «գայլերը» «արքայական» ակումբին վարձակալության դիմաց կվճարեն 2 մլն եվրո։
Մայորալը նոր ակումբի կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։
«Շեֆիլ Յունայթեդը», որը բավականին անհաջող է մեկնարկել 2020/21 մրցաշրջանը, փորձում է ամրապնդել հարձակման կրակածայրը։
«Շեֆիլդը» 26 մլն եվրոյի դիմաց գնել է «Լիվերպուլի» 20-ամյա կենտրոնական հարձակվող Ռայան Բրեվստերին, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։
Հատկանշական է, որ Բրեվստերի ձեռքբերումը դարձել է «Շեֆիլդ Յունայթեդի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
«Ատալանտան» էլ չի դադարում ուժեղացնել և խորացնել պահեստայինների նստարանը։ Բերգամոն ներկայացնող ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է «Սամպդորիայի» աջ պաշտպան Ֆաբիո Դեպաոլիին, որի ավարտից հետո «Ատալանտան» կունենա նաև 23-ամյա պաշտպանի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու հնարավորություն։
«Լեսթերը» նույնպես անմասն չի մնացել խոշոր տրանսֆերներից՝ ձեռք բերելով Ֆրանսիայի Մ-21 տարեկանների հավաքականի կենտրոնական պաշտպան Վեսլի Ֆոֆանային։
«Աղվեսները» Ֆոֆանայի դիմաց «Սենտ-Էտիենին» վճարել են 35 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։
Հատկանշական է, որ 19-ամյա պաշտպանի տրանսֆերն անգլիական ակումբի համար դարձել է պատմության երկրորդ ամենաթանկարժեք ձեռք բերումը։ Ամենաթանկարժեքը Յուրի Տիլեմասնի տրանսֆերն է, ում դիմաց «Լեսթերը» 2019 թվականի ամռանը «Մոնակոյին» վճարեց 45 մլն եվրո։
Ռուսական Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկը՝ Էլդոր Շոմուրոդովը 7․5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Ա սերիան ներկայացնող «Ջենոան», իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
25-ամյա ուզբեկ կենտրոնական հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես կգա «9» համարի մարզաշապիկով։
Շոմուրոդովը ՌՊԼ-ի նախորդ մցրաշրջանի շրջանակում մասնակցել էր 30 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
«Միլանի» կենտրոնական կիսապաշտպան Լուկաս Պակետան ոչ մի կերպ չհարմարվեց իտալական և ֆուտբոլի հեռացավ ակումբից։
23-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լիոնի» կազմում, ում դիմաց ֆրանսիական ակումբը «ռոսոներիներին» վճարել է 20 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։
«Միլանը» բավականին հետաքրքիր տարնսֆեր է իրականացրել։
Միլանյան ակումբը Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման երրորդ փուլի շրջանակում սեփական հարկի տակ 3։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ Նորվեգիան ներկայացնող «Բուդե/Կլիմպտի» նկատմամբ։ Այդ խաղում հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ 20-ամյա ձախ հարձակվող Յենս Պետեր Հաուգեն։
Այդ խաղից հետո Ստեֆանո Պիոլին Հաուգեի խաղով հիացած էր և անմիջապես հրահանգեց ձեռք բերել նրան, ինչն էլ արեցին ակումբի տնօրենները։ «Միլանը» Հագուգեի դիմաց վճարեց 5 մլն եվրո՝ նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։
«Բարսելոնան» էլ բավականին արագ գտավ Նելսոն Սեմեդուի փոխարինողին։ Կատալոնական ակումբը, հաղթող դուրս գալով «Բավարիայի» դեմ տրանսֆերային պայքարում, 21 մլն եվրոյի դիմաց «Այաքսից» գնեց ամերիկացի աջ պաշտպան Սերժինիո Դեստին, իսկ կողմերի միջև կնքվեց 5 տարվա պայմանագիր։
Դեստը նոր ակումբի կազմում հանդես կգա «2» համարի մարզաշապիկով։
«Մանչեսթեր Սիթին» էլ «Բենֆիկայի» խոշոր փոխանակում իրականացրեցին։
«Քաղաքաբնակներին» օդի ու ջրի պես անհրաժեշտ էր ձեռք բերել աջլիկ կենտրոնական պաշտպան և անգլիական կանգ առավ «Բենֆիկայի» 23-ամյա ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշի վրա, ում դիմաց «քաղաքաբնակները» վճարեցին 68 մլն եվրո՝ կնքելով նրա հետ 6 տարվա պայմանագիր։
Դիաշը նոր ակումբի կազմում հանդես կգա «3» համարի մարզաշապիկով։
Հակառակ ուղղությամբ տեղափոխվեց «Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին, ում դիմաց պորտուգալական ակումբը վճարեց 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվեց 3 տարվա պայմանագիր։
# Այաքս, Անդրեաս Պերեյրա, Ատալանտա, Բարսելոնա, բենֆիկա, Բորխա-Մայորալ, Բուդե Գլիմպտ, Էլդոր Շոմուրոդով, Լացիո, Լեսթեր, Լիոն, Լիվերպուլ, Լուկաս Պակետա, Կառլոս Վինիսիուս, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Յենս Պետեր Հաուգեն, Նիկոլաս Օտամենդի, Շեֆիլդ Յունայթեդ, Ջենոա, Ռայան Բրեվստեր, Ռեալ Մադրիդ, Ռոմա, Ռոստով, Ռուբեն Դիաշ, Սամպդորիա, Սենտ-Էտիեն, Սերժինիո Դեստ, Վեսլի Ֆոֆանա, Տոտենհեմ, Ֆաբիո Դեպաոլի