Վենգեր. Դրախտի ու դժոխքի միջև Աստծուց կհարցնեմ, թե որտեղ են մրցավարները

Վենգեր. Դրախտի ու դժոխքի միջև Աստծուց կհարցնեմ, թե որտեղ են մրցավարները

03/04/2019 - 12:40

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, անվանի Արսեն Վենգերը հիշել է 2003/04 մրցաշրջանը, երբ «զինագործները» պարտություն չունեցան և պատմել է, թե ինչպես է վերաբերվում մրցավարներին:

«Մեր անպարտելիության շարքն ընդհատվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում. այդ արդյունքի համար պատասխանատու էին նաև մրցավարները: Դա անարդար էր:

Ի դեպ, երբ ես մեռնեմ, դրախտի ու դժոխքի միջև ընտրություն կատարելուց առաջ Աստծուն կհարցնեմ, թե որտեղ են մրցավարները:

Խաղացողները հարձակվել էին ինձ վրա, քանի որ ես ասացի, որ մենք կարող ենք մրցաշրջանն ավարտել առանց պարտությունների:

Այդ չեմպիոնական մրցաշրջանում մեր մրցանակն ապահովեցինք ավարտից 5 տուր շուտ: Հիշում եմ՝ տղաներին ասացի. «Հիմա ձեզանից է կախված՝ կդառնաք անմահ, թե ոչ»:

Եվ նրանք դա արեցին. հաղթեցինք ԱՊԼ-ն առանց պարտությունների»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sport24-Le Figaro-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023