Վարանի հեռանալու դեպքում Ռեալը կփորձի գնել Կուլիբալիին

Վարանի հեռանալու դեպքում Ռեալը կփորձի գնել Կուլիբալիին

29/03/2019 - 17:28

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին շարունակում է լինել «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

As-ը հայտնում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 27-ամյա սենեգալցուն դիտարկում է որպես Ռաֆայել Վարանին հավանական փոխարինող, քանի որ ֆրանսիացի պաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո մտադրություն ունի հեռանալ «Ռեալից»:

«Նապոլին» Կուլիբալիին գնահատում է 100 մլն եվրոյից ոչ պակաս և արդեն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Արսենալի» առաջարկները:

Նեապոլցիների հետ պաշտպանի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը: Ըստ Corriere dello Sport-ի տեղեկությունների՝ պայմանագրում Կուլիբալիին 150 մլն եվրոյով գնելու կետ կա, բայց դա միայն արտասահմանյան ակումբների համար է գործում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022