Սուարեսը ցանկանում է երկարաձգել Բարսելոնայի հետ պայմանագիրը

Սուարեսը ցանկանում է երկարաձգել Բարսելոնայի հետ պայմանագիրը

09/04/2019 - 14:57

Հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ուրուգվայցի հարձակվողը ակումբին ասել է, որ ցանկանում է վաղաժամկետ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

«Բարսելոնայում» կրիտիկական են գնահատում Սուարեսի տարիքը և նրա ծնկի հետ կապված խնդիրը: Սակայն դժվար թե ֆուտբոլիստի պայմանագրի երկարացման հետ կապված խնդիրներ լինեն,- հայտնում է պարբերականը:

Սուարեսը ընթացիկ մրցաշրջանի 30 խաղերում խփել է 20 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Ուրուգվայցին կատալոնական թիմում է հանդես գալիս 2014 թվականին:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022