Ռեալի նախկին ֆուտբոլիստ. «Կարծում էի, թե աստված եմ»

Ռեալի նախկին ֆուտբոլիստ. «Կարծում էի, թե աստված եմ»

19/09/2022 - 12:43

«Ռեալ Մադրիդի» նախկին վինգեր Ռոյսթոն Դրենտեն խոսել է այն պատճառների մասին, որոնք նրան խանգարեցին դառնալ աստղ.

«Ես պատրաստ չէի լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու կարծում էի, թե աստված եմ։ Չափից դուրս շատ էի սիրում կանանց և հաճախում էի խնջույքների։

Եթե ցանկանում ես լինել բարձունքում, այդ ամենը պետք է մի կողմ դնել։

Կա անձնական կյանք, և կա ֆուտբոլիստի կյանք, որոնք պետք է համատեղել միայն երբեմն։ Ամենադժվարն ինձ համար այն էր, որ ես անհապաղ պետք է փոխեի կյանքս։

Այժմ ես հասկանուն եմ, որ ամեն ինչ սխալ եմ արել։ Կյանքը կարճ է և պետք է փորձել լինել պրոֆեսիոնալ»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ Դրենտեն «արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 2007-2012 թթ.` անցկացրած 65 խաղում դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս իսպանական 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ռասինգ Մերիդա» ակումբում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022