Ռեալը հիացնում է` վստահ խաղով հաղթելով Օսասունային 🎥

Ռեալը հիացնում է` վստահ խաղով հաղթելով Օսասունային 🎥

16/03/2024 - 21:10

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից «արքայական» ակումբը տիրեց նախաձեռնությանն ու հաղթեց խոշոր` 4:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին Դանի Կարվախալն ու Բրահիմ Դիասը։

«Օսասունայի» կազմից աչքի ընկան Անտե Բուդիմիրն ու Իկեր Մունյոսը։ Բուդիմիրը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 15 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ երկրորդ հորիզոնական` զիջելով միայն «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ում ակտիվում կա 16 գնդակ։

15 գոլ է խփել նաև «Խետաֆեի» հարձակվող Բորխա Մայորալը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 72 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Օսասունան», 36 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023