Պաշտոնական. Ջերարդը գլխավորեց Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը

Պաշտոնական. Ջերարդը գլխավորեց Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը

11/11/2021 - 14:31

Ինչպես տեղեկացնում է «Ատսոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սթիվեն Ջերարդը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Ավելի վաղ կային խոսակցություններ, որ 41-ամյա մասնագետը դառնալու է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը, սակայն աշխատավարձի չափը չի բարձրաձայնվում։

Հիշեցնենք, որ Ջերարդը 2018 թ. հունիսից մարզում էր «Ռեյնջերսը», որը 2021 թ. դարձավ Շոտլանդիայի Պրեմիերշիփի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022