Պաշտոնական. Պոչետինոն հեռացվեց  ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Պոչետինոն հեռացվեց ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

05/07/2022 - 14:43

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Արգենտինացի մասնագետը «Փարիզի» գլխավոր մարզիչ էր նշանակվել էր 2021 թ. հունվարին։

Փարիզյան ակումբը Պոչետինոյի գլխավորությամբ անցկացրել է 84 հանդիպում` տոնելով 56 հաղթանակ ու կրելով 15 պարտություն, ևս 13 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։

50-ամյա մասնագետի որոք «Պարի Սեն-Ժերմենը» մեկական անգամ դարձել է Լիգա 1-ի, Ֆրանսիայի գավաթի ու Սուպերգավաթի հաղթող։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ կդառնա Քրիստոֆ Գալտյեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022