Պաշտոնական. Պոգբան ու Լինգարդը հեռանալու են Մանչեսթեր Յունայթեդից
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, կիսապաշտպաններ Պոլ Պոգբան ու Ջեսի Լինգարդը հեռանալու են ակումբից։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ լրանում են սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո դառնալու են ազատ գործակալ։
Հավելենք, որ Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2009-2012 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Յուվենտուս», սակայն 2016 թ. ամռանը «կարմիր սատանաները» 105 մլն եվրոյի դիմաց հետ գնեցին նրա տրանսֆերային իրավունքները։
Ֆրանսիացի կիսապաշտպանը մանկունյական ակումբի կազմում անցկացրել է 233 հանդիպում` դառնալով 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Ջեսի Լինգարդին, անգլիացի ֆուտբոլիստը նույնպես «Յունայթեդի» սան է, որի մարազաշապիկով դաշտ է դուրս եկել 232 անգամ` դառնալով 35 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, Ջեյսի Լինգարդ, տրանսֆերներ