Պաշտոնական. Շոտլանդացի երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց Լիվերպուլ

Պաշտոնական. Շոտլանդացի երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց Լիվերպուլ

19/06/2022 - 20:04

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է շոտլանդական Պրեմիերշիփը ներկայացնող «Աբերդինի» աջ պաշտպան Կալվին Ռեմզիին։

18-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

«Լիվերպուլը» շոտլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Աբերդինին» վճարել է 7.5 մլն եվրո։

Նշենք, որ Կալվին Ռեմզին «Աբերդինի» սան է, որի կազմում անցկացրել է 39 հանդիպում` դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022