Պաշտոնական. Լուկա Դինը տեղափոխվեց Աստոն Վիլլա

Պաշտոնական. Լուկա Դինը տեղափոխվեց Աստոն Վիլլա

13/01/2022 - 16:00

Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Էվերտոնի» պաշտպան Լուկա Դինին։

Կողմերի միջև պայամանգիրը կնքվել է մինչև 2026 թ հունիսի 30-ը, իսկ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Դինի տրանսֆերի դիմաց «Էվերտոնին» վճարել է 30 մլն եվրո։

Հավելենք, որ ֆրանսիացի պաշտպանը «իրիսների» շարքերը համալրել էր 2018 թ. օգոստոսին, որի կազմում անցկացրել է 127 հանդիպում` դառնալով 6 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Վիլլան» վարձավճարով ձեռք է բերել նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022