Պաշտոնական. Թուրք պատանի ֆուտբոլիստը կտեղափոխվի Բարսելոնա

Պաշտոնական. Թուրք պատանի ֆուտբոլիստը կտեղափոխվի Բարսելոնա

23/09/2021 - 23:50

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է թուրքական «Կայսերիսպորի» 17-ամյա կիսապաշտպան Էմրե Դեմիրին։

Պատանի ֆուտբոլիստի դիմաց կատալոնական ակումբը վճարելու է 2 մլն եվրո։

Դեմիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մրցելույթները շարունակելու է «Կայսերիսպորի» կազմում, ինչից հետո կհամալրի «բլաուգրանասի» շարքերը` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Թուրք ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև կնքվելիք պայմանագրում լինելու է նաև հրաժագնի կետ, որը կազմելու է 400 մլն եվրո։

Հավելենք, որ Էմրե Դեմիրը «Կայսերիսպորի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor