Պաշտոնական. Դիեգո Գոդինը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Դիեգո Գոդինը նոր ակումբ ունի

23/06/2022 - 11:03

Ինչպես տեղեկացնում է արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալը ներկայացնող «Վելես Սարսֆիլդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հանրահայտ պաշտպան Դիեգո Գոդինի հետ։

36-ամյա ֆուտբոլիստը «Վելես Սարսֆիլդի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով ու ակումբի հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր` մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։

Հավելենք, որ վետերան ֆուտբոլիստի վերջին ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» էր, որտեղ տեղափոխվել էր 2022 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է միայն 8 հանդիպում։

Հիշեցնենք, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն առավել հայտնի է «Ատլետիկո Մադրիդում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2010-2019 թթ. և անցկացրած 389 խաղում դարձել է 27 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022