Պաշտոնական. Գաբի Ժեզուսը տեղափոխվեց Արսենալ

Պաշտոնական. Գաբի Ժեզուսը տեղափոխվեց Արսենալ

04/07/2022 - 11:55

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին։

Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ըստ նախնական տեղեկությունների` «զինագործները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարելու են 45 մլն ֆունտ ստերլինգ։

25-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում հանդես կգա «9» համարի մարզաշապիմով։

Հավելենք, որ Գաբի Ժեզուսը «Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 233 հանդիպում` դառնալով 95 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022