Պաշտոնական. «Բրայթոնը» ռեկորդային գնով ձեռք է բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին 📸
Պաշտոնական. «Բրայթոնը» ռեկորդային գնով ձեռք է բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին 📸
15/07/2026 - 11:44

«Տոտենհեմի» պաշտպան Լուկա Վուշկովիչը տեղաղափոխվել է «Բրայթոն», հայտնում է «Ճայերի» պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Բրայթոնը» խորվաթ ֆուտվոլիստին ձեռք է բերել 54 միլիոն եվրոյով։

«Բրայթոնն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը և գերազանցել Ժորժինյո Ռյուտերի ռեկորդը։

«Ճայերը» ֆրանսիացի հարձակվողին 2024թ. ամռանը «Լիդսից» ձեռք էին բերել 46,7 միլիոն եվրոյով։

«Տոտենհեմը» Վուշկովիչի տրանսֆերը 11 միլիոն եվրոյով Սպլիտի «Հայդուկից» (Խորվաթիա) ձեռք էր բերել դեռ 2023թ. սեպտեմբերին։ Երիտասարդ ֆուտբոլիստը, սակայն, լոնդոնյան գրանդում ոչ մի հանդիպման չի մասնակցել։

19-ամյա պաշտպանն անցնող տարիներին վարձավճարով հանդես է եկել հենց «Հայդուկում», լեհական «Ռադոմիակում», բելգիական «Վեսթերլոյում» և Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Համբուրգում»։

Squawka-ի տվյալներով` երիտասարդ պաշտանը Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանում ունեցել է հաղթած մենապայքարների լավագույն ցուցանիշը։

Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Համբուրգի» կազմում նախորդ մրցաշրջանի 28 խաղում 200 մենապայքարից 149-ում (74,5 տոկոս) հաղթել է։

Բացի դա, նախորդ մրցաշրջանում Վուշկովիչը «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկի հետ եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ պաշտպանն էր։ Երկու ֆուտբոլիստներն էլ խփել էին 6-ական գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026